ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմը, ամենայն հավանականությամբ, հետաքննություն կսկսի Ջորջ Սորոսի կամ նրա ընտանիքի անդամների նկատմամբ՝ Դեմոկրատական կուսակցության խոշոր դոնորին մեղադրելով բողոքի ցույցերը ֆինանսավորելու մեջ: «Ցուցարարները գումար են ստանում Սորոսից և այլ մարդկանցից։ Մենք կհետաքննենք Սորոսի գործը։ Դա ավելին է, քան սոսկ բողոքի ցույցերը»,- ընդգծել է Թրամփը։               
 

ԱՆ-ն հավաստիացնում է, որ դեղերը հատկացնում է, հիվանդները պնդում են, որ դրանք չեն ստանում

ԱՆ-ն հավաստիացնում է, որ դեղերը հատկացնում է, հիվանդները պնդում են, որ դրանք չեն ստանում
02.10.2012 | 12:01

Երևանյան պոլիկլինիկաներում շաքարախտով հիվանդներին պետպատվերով հասանելիք դեղամիջոցները վերջին շրջանում տրամադրվում են խիստ անկանոն։ Ավելին, դիմող հիվանդներին պոլիկլինիկաներում պատճառաբանում են, որ առողջապահության նախարարությունն արդեն երկու ամիս է՝ չի հատկացնում անհրաժեշտ դեղամիջոցները։ Խնդիրը պարզաբանելու համար դիմեցինք ՀՀ առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետ Մարինե Հարությունյանին։ «Ինսուլինակախյալ հիվանդների դեղապահովումն իրականացվում է առողջապահության նախարարության կողմից գրեթե 100 տոկոսի չափով։ Եվ մեր ինսուլինակախյալ հիվանդներն առանց ուշացումների անվճար ստանում են ինսուլին դեղամիջոցը։ Ինչ վերաբերում է հակադիաբետիկ դեղերին, ապա դրանց ապահովման հարցում պետության մասնակցությունը մոտ 35 տոկոս է։ Մեկ-երկու տարի առաջ մենք ունեինք ընդամենը 5-10 տոկոս, այս տարի, սակայն, էապես ավելացել է պետությունից այս դեղերը ստացող հիվանդների թիվը։ Առողջապահության նախարարության կողմից բաշխվել է առաջինից երրորդ եռամսյակների չափաբաժինը, մինչև հոկտեմբերի 5-10-ը կունենանք նշված դեղամիջոցների բաշխում 4-րդ եռամսյակի համար»,- նշում է դեղորայքային քաղաքականության բաժնի պետը։ ԱՆ ներկայացուցիչը վստահեցնում է նաև, որ երրորդ եռամսյակի համար նախատեսված դեղամիջոցները հուլիսի սկզբին արդեն հատկացվել են պոլիկլինիկաներին։

Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 6070

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ